Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Զարուհուն լավ չի ճանաչում

Զարուհուն լավ չի ճանաչում
04.07.2014 | 00:16

«Ժառանգությունում» կրկին սրվել են ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի և Ռուբեն Հակոբյանի հարաբերությունները։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն անգամ որոշ կուսակցականների մոտ գանգատվել է, թե պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը Զարուհու «սանձերը քաշի», այլապես նա իրեն ավելորդ շատ բաներ է թույլ տալիս, ինչը խաթարում է քաղաքական ուժերի հետ համագործակցությունը։
Սակայն Ռուբեն Հակոբյանը, թերևս, սխալվում է, մտածելով, թե կուսակցության ղեկավարն ի վիճակի է լռեցնելու ԱՄՆ-ում դիրքային «փորձառություն» ձեռք բերած Զարուհի Փոստանջյանին։ Վերջինս մտադիր է ստանձնելու խմբակցության ղեկավարի պաշտոնը, իսկ դրան նա կհասնի Ռուբեն Հակոբյանի «ինքնակամ» հրաժարականից հետո, ինչպես եղավ նախկինում։
Ի դեպ, չնայած Ռուբեն Հակոբյանի դժգոհություններին, «Ժառանգությունում» շատերը հենց նրա գործունեության առնչությամբ մեծ վերապահումներ ունեն, նրան համարելով «ոչ զտարյուն» «ժառանգական», որն ամեն ինչ անում է միայն իր շահերի համար։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ